Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոթքի հատվածում վիրավորված զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել
Ադրբեջանական կրակոցների հետևանքով Սոթքի հատվածում վիրավորում ստացած զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ-ի աղբյուրը։
«Չորս զինծառայողներից երկուսը Վարդենիսի հոսպիտալից տեղափոխվել են Երևան»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: