ՀՀ ԱՆ-ն թշնամու կողմից շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակելու մասին՝ դեմ են հումանիտար օրենքներին
Քաղաքական
11:30 11/05/2023
Հայաստան

ՀՀ ԱՆ-ն թշնամու կողմից շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակելու մասին՝ դեմ են հումանիտար օրենքներին

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

«Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են ՀՀ առողջապահոթյան նախարարությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր:

 

Placeholder
ՀՀ ԱՆ-ն թշնամու կողմից շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակելու մասին՝ դեմ են հումանիտար օրենքներին