Ռուսաստանից Վրաստան թռիչքները կարող են սկսվել հաջորդ շաբաթ
Քաղաքական
15:40 11/05/2023
Տարածաշրջան

Ռուսաստանից Վրաստան թռիչքները կարող են սկսվել հաջորդ շաբաթ

Ռուսական ընկերությունները կարող են թռիչքներ սկսել դեպի Վրաստան արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ավիացիոն շրջանակների իր աղբյուրը։

«Ռուսաստանից Վրաստան թռիչքների մեկնարկը նախատեսված է հաջորդ շաբաթ»,-ասել է աղբյուրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի այդ երկիր ուղիղ չվերթների արգելքը։

նշել են տրանսպորտի նախարարությունում, փոխադրողներն այժմ պատրաստվում են վերսկսել օդային հաղորդակցությունը։ Նախատեսվում է հայրենական արտադրության ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։
 

Placeholder
Ռուսաստանից Վրաստան թռիչքները կարող են սկսվել հաջորդ շաբաթ