Պետական գույքի օտարման արդյունքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան
Տնտեսություն
12:50 11/05/2023
Հայաստան

Պետական գույքի օտարման արդյունքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան

«Հաշվետու ժամանակահատվածում երք առևտրային կազմակերպության պետական բաժնեմասրը մասնավորեցվել են, օտարվել է 17 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա: Դրանց արդյունքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ դրամ, որից 7.6-ը՝ պետական, 1 մլրդ-ը համայնքային բյուջեներ, իսկ մնացածը ՊՈԱԿ-ներին»,-կառավարության նսիտում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը

Նախարարի խոսքով՝ այլ մուտքերն էլ հաշվի առնելով պետական գույքի օտարումից 2022 թ. պետական բյուջե է մոտքագրվել 11.2 մլրդ րամ:

«Նախորդ տարի օտարվել է 20.7 մրդ դրամի գույք, բայց գիտեք, որ մենք ունենք գույք, որը օտարվում է վճարման 5-ամյա գրաֆիկով»,-հայտնեց Սանոսյանը:

Նախարարը նաև ասաց, որ գնորդներն 5 տարվա ընթացքում խոստացել են 89 մլրդ դրամի ներդրումներ անել:

Նիկոլ Փաշինյանն էլ միանշանակ դրական գնահատեց չօգտագործվող գույքի օտարումը, քանի որ դրանք ժամանակի ընթացքում միայն մաշվում են:

Placeholder