Փարիզի օլիմպիական ավանի ճաշացանկում  կլինի շուրջ 500 ուտեստ
Աշխարհում
19:56 11/05/2023
Աշխարհ

Փարիզի օլիմպիական ավանի ճաշացանկում կլինի շուրջ 500 ուտեստ

Փարիզի օլիմպիական ավանի ճաշացանկում  կլինի շուրջ 500 ուտեստ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Պատրաստման գործում  հաշվի կառնվեն հատուկ դիետաները, սննդային սովորությունները, կրոնական համոզմունքները և այլն: 

Ճաշարանում կտեղավորվի 3500 մարդ։ Օլիմպիական ավանում կգործի ֆրանսիական ավանդական բագետներով, կրուասաններով և  խմորեղենի այլ  տեսակներով հացի փուռ: Խոհարարները խոստացել են, որ սնունդը կլինի «զվարճալի, համեղ և առողջարար», սակայն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում գինի կամ  ալկոհոլային այլ  խմիչք  չի առաջարկվի: Նրանք կհետևեն նաև նախորդ՝ Տոկիոյի  խաղերի օրինակին և կառաջարկեն ֆրանսիական ավանդական խոհանոցը:

Փարիզի օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Placeholder