ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր,  նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում
Քաղաքական
10:32 11/05/2023
Տարածաշրջան

ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
 

Placeholder
ՊՆ. Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում