ՊՆ. Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Քաղաքական
15:43 12/05/2023
Հայաստան

ՊՆ. Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից ու մանրամասնում, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին  բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը երեկ ունեցել է 4 վիրավոր:

 

Placeholder