Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. երկու վիրավոր ունենք
Քաղաքական
10:48 12/05/2023

Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. երկու վիրավոր ունենք

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 

Placeholder
Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ. երկու վիրավոր ունենք