«Եվրատեսիլ-2023». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
Մշակույթ
01:14 12/05/2023
Հայաստան

«Եվրատեսիլ-2023». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է

«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն անցավ եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ին:

Բրյունետը  ներկայացնում է «Future Lover» երգը։ 

Մայիսի 11-ին կայացավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ 16 երկրից եզրափակիչ են անցել Ալբանիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Հայաստանի և Սլովենիայի ներկայացուցիչները։ 

Մրցույթից դուրս են մնացել Դանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հունաստանի, Վրաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիները։

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ էին անցել Նորվեգիայի, Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Սերբիայի  ներկայացուցիչները։ 

Եզրափակչում այս 20 երկրին կմիանան նաև մեծ քառյակի երկրները՝ Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և նախորդ տարվա հաղթած երկիր Ուկրաինայի ներկայացուցիչները։ 

Հիշեցնենք, որ մրցույթը կայանում է Լիվերպուլում։ Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։

Placeholder