Փաստաբանը՝ լրագրողի դեմ Ավինյանի հայցի մասին.  էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու
Իրավունք
10:43 13/05/2023
Հայաստան

Փաստաբանը՝ լրագրողի դեմ Ավինյանի հայցի մասին. էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Տիգրան Ավինյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և 168 ժամի, ինձ հիշեցրեց մեկ այլ գործի մասին` երբեմնի «սպիտակ» քաղաքապետ Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի գործը (կրկին պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով):

Այդ գործով նույնպես հայցի ապահովման միջոց էր կիրառվել և արգելադրվել էին Սոնա Աղեկյանի գույքն ու դրամական միջոցները:

Այդ գործով, որն ընդհանուր 3,5 տարի տևեց, մենք պարտվեցինք երկու ատյաններում, սակայն ի վերջո հաղթեցինք` վճռաբեկ դատարանում, որն այդ գործով նախադեպային որոշում ընդունեց: Իմ գնահատմամբ այդ պրոցեսը միայն վնասեց հայցվորին, որը եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար` մեծ հավանականությամբ այդ հայցը չէր ներկայացնի:
Ասածս ինչ է` «էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու»»։

Լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի։

Placeholder
Փաստաբանը՝ լրագրողի դեմ Ավինյանի հայցի մասին. էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու