Օրգանիզմում ջրի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ
Աշխարհում
19:00 13/05/2023
Աշխարհ

Օրգանիզմում ջրի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ

Գլխացավի պատճառներից մեկը կարող է լինել սննդակարգում ջրի անբավարար քանակությունը։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ասել է նյարդաբան Պավել Խորոշևը։

Նրա խոսքով, գլխացավերն առաջանում են ներգանգային ճնշման բարձրացման, ինտոքսիկացիայի և ուղեղի թերսնման հետևանքով։

«Ուղեղի սնուցման խանգարումը, որպես կանոն, կապված է օրգանիզմում ջրի պակասի հետ։  Եթե մարդն օրական խմում է կես լիտր կամ նույնիսկ մեկուկես լիտր ջուր, ապա դա բավարար չէ։ Ջրի պակասի պատճառով արյան մածուցիկությունը մեծանում է, իսկ արյան հոսքի արագությունը նվազում։ Երբ դա տեղի է ունենում, ուղեղը և մյուս բոլոր հյուսվածքները սկսում են ավելի քիչ թթվածին և սննդանյութեր ստանալ: Համապատասխան ընկալիչները դրան արձագանքում են ցավով»,- նշել է նա։

Նյարդաբանը կարծում է, որ ջրի պակասի հետևանքով առաջացած գլխացավը շատ հեշտ է բուժվում։ Անհրաժեշտ է միայն նորմալացնել օրական խմած ջրի քանակը։

«Միջինը ձմռանը օրական 2-2,5 լիտր ջուր պետք է խմել, ամռանը՝ առնվազն 2,5 լիտր։ Հասկանալի պատճառներով ամռանը պետք է ավելի շատ խմել»,- հավելել է նյարդաբանը։

Placeholder
Օրգանիզմում ջրի պակասը կարող է գլխացավի պատճառ դառնալ