Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցների արդյունքում Ադրբեջանն ունի կորուստներ։ Այդ երկրի ՊՆ-ն կեսգիշերին մոտ հաստատել է մեկ սպանվածի մասին տեղեկություն։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մահացածը Մուհամեդ Գարիևն էր։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր ևս մեկ մահացածի մասին։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքում հայկական դիրքերի ուղղությամբ։
Երեկվա ընթացքում հայկական կողմն ունեցել է 1 զոհ և 2 վիրավոր:
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը մայիսի 11-ին ունեցել է 4 վիրավոր: