Ադամյանը վառ էջ է գրել ձյուդոյի ռուսական դպրոցի հաղթական տարեգրության մեջ․ Պուտին
Աշխարհում
17:00 13/05/2023
Աշխարհ

Ադամյանը վառ էջ է գրել ձյուդոյի ռուսական դպրոցի հաղթական տարեգրության մեջ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ մարզիկը վառ էջ է գրել ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ։

Դոհայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում ռուսաստանցի Արման Ադամյանը հաղթել է մինչև 100 կգ քաշային կարգում: Եզրափակչում Ադամյանը հաղթել է կրկնակի օլիմպիական չեմպիոն, Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Կրպալեկին։

«Հարգելի Արման Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Դուք համոզիչ կերպով հաստատեցիք Ձեր առաջնորդական որակները, ցուցադրեցիք բնավորությունն ու կամքը, վառ էջ գրեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ: Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,- ասված է հեռագրի տեքստում:

Placeholder
Ադամյանը վառ էջ է գրել ձյուդոյի ռուսական դպրոցի հաղթական տարեգրության մեջ․ Պուտին