«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը գնալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու
Օրվա մամուլ
09:00 13/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը գնալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու: Սրանով պայմանավորված՝ հայրենի գործադիրում և օրենսդիրում խառն են այս օրերին:

Նախարարները շտկումներ են անում իրենց աշխատանքներում, որպեսզի թերացումներ չլինեն, վարչապետին ցույց տան, որ մեծ աշխատանք են տարել:
ՔՊ-ականներն էլ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի խորհրդարան գալը հարթ անցնի, առանց միջադեպերի, անցանկալի հարցեր չհնչեն ընդդիմադիրների կողմից:

Բյուջեի կատարողականը ներկայացվելու է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. վարչապետը ներկայացնելու է կառավարության բյուջեի կատարողականը, իսկ մյուս նախարարները՝ իրենց ոլորտների, որից հետո վարչապետը և նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder