Չավուշօղլուն կեղծ է անվանել ընդդիմության պնդումները, թե ՌԴ-ն միջամտում է Թուրքիայի ընտրություններին
Քաղաքական
13:12 13/05/2023
Տարածաշրջան

Չավուշօղլուն կեղծ է անվանել ընդդիմության պնդումները, թե ՌԴ-ն միջամտում է Թուրքիայի ընտրություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կեղծ և անարդար է անվանել ընդդիմության պնդումները, թե Ռուսաստանը միջամտում է հանրապետության նախագահական ընտրություններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան ավելի քան երբևէ կայունության կարիք ունի։ Թուրքիայում ընտրությունները միշտ էլ թափանցիկ են եղել։ Երկրի իմիջի տեսանկյունից ձեռնտու է, որ ընտրություններն անցնեն ժողովրդավարական և թափանցիկ։ Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է [ընտրություններին], անարդար են այդ երկրի նկատմամբ։ Միջամտության մասին ցանկացած խոսակցություն սուտ են»,- ընդգծել է նա «CNN Turk» հեռուստաալիքին շաբաթ օրը տված հարցազրույցում։

Հինգշաբթի օրը Քըլըչդարօղլուն Twitter-ում ռուսերենով հաղորդագրություն է հրապարակել, որում կոչ է արել Մոսկվային չմիջամտել մայիսի 14-ին հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է ընտրություններին Մոսկվայի միջամտության հնարավորության մասին լուրերն՝ ընդգծելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները:

Placeholder