Զելենսկին մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Պապին
Քաղաքական
15:31 13/05/2023
Աշխարհ

Զելենսկին մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Պապին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Հռոմ, որտեղ կհանդիպի քաղաքական առաջնորդների և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին գրում է BBC-ն։

«Կարևոր այց Ուկրաինայի հաղթանակին մոտենալու համար», -թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։

Նա կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, իսկ շաբաթ օրը ավելի ուշ կմեկնի Վատիկան:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հռոմի Պապը բազմիցս հայտարարել է՝ Վատիկանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում:

Այս ամսվա սկզբին նա հայտարարեց, որ Վատիկանն աշխատում է պատերազմին վերջ տալու խաղաղության ծրագրի վրա՝ ասելով, որ առաքելությունը «դեռ հանրային չէ: Երբ այն լինի հրապարակային, ես կխոսեմ դրա մասին»:
 

Placeholder
Զելենսկին մեկնել է Հռոմ՝ հանդիպելու Պապին