«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գրավեց 14-րդ տեղը
Մշակույթ
03:05 14/05/2023
Հայաստան

«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գրավեց 14-րդ տեղը

«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր «Future Lover» երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Մրցույթի հաղթողն է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, 2-րդ տեղը գրավեց Ֆինլանդիայի, 3-րդը՝ Իսրայելի ներկայացուցիչները։ 

Լորինը «Եվրատեսիլ»-ում հաղթել էր նաև 2012-ին։

Եզրափակչում ելույթ ունեցավ 26 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանն   իր 12 միավորը տվել է Իսրայելի ներկայացուցչին։ Վերջնական արդյունքը ստացվել է ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդունքում։ 

Հիշեցնենք, որ մրցույթը կայացավ Լիվերպուլում։ Անգլիան հյուրընկալեց երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։

Placeholder
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գրավեց 14-րդ տեղը