Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում. Շառլ Միշել
Քաղաքական
22:37 14/05/2023
Աշխարհ

Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում. Շառլ Միշել

Բրյուսելում այսօր կայացած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասուլիսում անդրադարձել է գերիների ազատ արձակման թեմային։

«Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է եղել, որ կալանավորվածներն ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Ես նաև ընդգծել եմ, որ որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, նրանց ազատ արձակումը պետք է իրականացվի արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։ 

 

Placeholder
Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում. Շառլ Միշել