Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Կրթություն, գիտություն
18:25 16/05/2023
Հայաստան

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են  2023/2024  ուստարվա բուհերի ընդունելության  միասնական քննությունների օրերը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

09.06.2023 թ. -  «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2023 թ. -  «Օտար լեզուներ»
16.06.2023 թ. -  «Մաթեմատիկա»
20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»
23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

Placeholder
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը