Թուրքիայում բախումների ժամանակ 3 թուրք զինվոր և 3 քուրդ զինյալ է սպանվել
Տարածաշրջան
18:13 16/05/2023
Հայաստան

Թուրքիայում բախումների ժամանակ 3 թուրք զինվոր և 3 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Բեսթա շրջանում տեղի ունեցած ռազմաօդային օպերացիայի ժամանակ 3 թուրք զինվոր է սպանվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Բախումներում սպանվել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3 զինյալ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ օպերացիան դեռ շարունակվում է։

ՔԲԿ-ի աղբյուրներից այս տեղեկության իսկության վերաբերյալ դեռևս որևէ պարզաբանում չի տրվել։

Placeholder