Սամցխե-Ջավախքում ապօրինի անտառային հողատարածք է վաճառվել
Իրավունք
16:00 16/05/2023
Տարածաշրջան

Սամցխե-Ջավախքում ապօրինի անտառային հողատարածք է վաճառվել

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կաշառակերության մեղադրանքով բերման են ենթարկել Ազգային անտառային գործակալության Իմերեթիի և Սամցխե-Ջավախքի անտառային ծառայությունների երկու աշխատակիցների։ Jnews-ի հաղորդմամբ, քննչական ծառայության տվյալներով, ամբաստանյալները քաղաքացիներից կաշառք են շորթել՝ ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով՝ անտառային տարածքների հողի բերրի շերտը հանելու դիմաց:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։

Placeholder