Երևանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը
Առողջություն
15:58 16/05/2023
Հայաստան

Երևանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա):  

ՍԱՏՄ-ից մանրամասնում են՝  

- արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,
- սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել,
- չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,
- չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան,
- սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ,
- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Placeholder