Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սովորաբար հեռախոսիս կարճ համարներից եկած նամակները չեմ էլ կարդում՝ կամ ջնջում եմ միանգամից, կամ հավաքվում են, հետո եմ ջնջում։ Այս մի անգամ կարդացի՝

Կարող եք ասել ու հնարավոր է, որ այսպես է եղել՝ անտեղի հայտնված գովազդը սեղմել եմ, որ փակվի, X-ի փոխարեն գովազդը սեղմված լինի; Բայց եթե նույնիսկ սեղմել եմ, որևէ զգուշացում, որ բան եմ սեղմել, ուզում եմ այն հաստատել, թե չէ... հաստատ չի եղել։
Մեկ էլ հայտնաբերում եմ նամակ-աչքալուսանք, թե՝ կամ պատասխան նամակ գրի՝ STOP, կամ երեք օրից հեռախոսիցդ գումար կգանձվի, որպես մեր այս հրաշք ակումբի անդամ։
Ինչ եմ ուզում ասել՝ զգուշացրեք ընթերցողներին։ Չգիտեմ STOP-ը վճարովի եմ ուղարկել, թե չէ, բայց թող այս անհամության մասին էլ իմանան»։