Տեղափոխության անհնարինության պատճառով արցախցի ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բուժօգնություն ստանալու հնարավորությունից. ԱՆ
Առողջություն
13:11 16/05/2023
ԼՂՀ

Տեղափոխության անհնարինության պատճառով արցախցի ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բուժօգնություն ստանալու հնարավորությունից. ԱՆ

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

«Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է»,- նշում են Արցախի ԱՆ-ից։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Placeholder
Տեղափոխության անհնարինության պատճառով արցախցի ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բուժօգնություն ստանալու հնարավորությունից. ԱՆ