Կարմին Խաչին հաջողվել է որոշակի դադարից հետո Արցախ տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ
Քաղաքական
16:48 17/05/2023
Հայաստան

Կարմին Խաչին հաջողվել է որոշակի դադարից հետո Արցախ տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախի Հանրապետություն է տեղափոխվել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական առողջապահական կառույցների համար։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հույս ունենք այլ մարդասիրական գործողությունները նույնպես կկարողանանք վերսկսել մոտ ապագայում»,- նշեց նա։

Հարցին՝ օրեր առաջ Panorama.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ասել էին, որ կապված Լաչինի միջանցքի երկայնքով նոր զարգացումների հետ՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն շարունակում է  իր երկխոսությունը համապատասխան որոշում կայացնողների հետ, որպեսզի ճշգրտի իր ընթացակարգերին և կարողանա վերսկսել գործունեությունը, որը կատարել էր դեկտեմբերի 19-ից ի վեր, այդ  ընթացակարգերն արդեն հստակեցվե՞լ են, Զ. Ամատունին ասաց. «Այդ գործընթացը դեռևս շարունակվում է»։

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ին թշնամի  Ադրբեջանը կազմակերպել էր, այսպես կոչված,  «բնապահպանների» բողոք-ցույց՝ փակելով Արցախի (Լաչինի) միջանցքը։ Իսկ 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում», այդտեղ տեղադրել անցակետ՝ ոչ մի հարթությունում չունենալով դրա իրավունքը։

 

Placeholder
Կարմին Խաչին հաջողվել է որոշակի դադարից հետո Արցախ տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ