Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
20:11 17/05/2023
Հայաստան
Նման գործողությունները պետք է խստագույնս դատապարտվեն. ԱՆ-ն՝ թշնամու կողմից շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակելու մասին
Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՀՀ Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
«Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում են առողջապահության նախարարությունից։
Placeholder