Բավականին մեծաթիվ պարտավորություններ կան «Արմենիկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում.Առնակ Ավետիսյան
Տնտեսություն
11:57 17/05/2023
Հայաստան

Բավականին մեծաթիվ պարտավորություններ կան «Արմենիկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում.Առնակ Ավետիսյան

«Բավականին մեծաթիվ պարտավորություններ կան «Արմենիկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, որի ուսումնասիրության արդյուքներով իրականացվել է աուդիտ»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Նա զեկուցեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը:

Ավետիսյանը հայտնեց, որ դիմել են նաև իրավապահ մարմիններին,  կա հարուցված քրեական գործ և կարծիք հայտնեց, որ դրա արդյունքները էականորեն կթեթևացնեն ընկերության հաշվեկշիռը ունեցած պարտավորություններից և մասնավորեցման կներկայացվի ավելի առողջ կազմակերպություն:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից ստացվել է 845.2 մլն դրամ, որից ընկերություների մասնավորեցումից՝ 826.2 մլն դրամ, տարաժամկետ վճարումներից 19 մլն դրամ և պետական բյուջե է մուտքագրվել  607 մլն դրամ:
 

Placeholder