Լիզ Թրասը կոչ է արել ստեղծել ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակ՝ Չինաստանին զսպելու համար
Տնտեսություն
11:24 17/05/2023
Աշխարհ

Լիզ Թրասը կոչ է արել ստեղծել ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակ՝ Չինաստանին զսպելու համար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը հանդես է եկել ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակը ստեղծման գաղափարով՝ Չինաստանին հակազդելու համար: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նա այդ հայտարարությունն արել է չորեքշաբթի՝ Թայբեյում ելույթ ունենալով Թայվանի կառավարության կողմից հովանավորվող «Պրոսպեկտ հիմնադրամ» վերլուծական կենտրոնի միջոցառման ժամանակ:

«Այն, ինչ ես ուզում եմ տեսնել տնտեսական կողմից, դա ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակի զարգացումն է: Համակարգում երկրների միջև, որոնք աջակցում են ազատությանը և պատշաճ ազատ ձեռնարկատիրությանը»,-ասել է Թրասը, որի ելույթի տեքստը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:

«Սառը պատերազմի ժամանակ մենք ունեինք արտահանման վերահսկման բազմակողմ համակարգող կոմիտե, որը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես պետք է ազատ աշխարհը միասին վարվի ԽՍՀՄ-ի հետ: Կարծում եմ, որ մեզ նման բան է պետք»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այն կլինի պատշաճ նախարարական ներկայացուցչություն ունեցող կազմակերպություն և ընդհանուր քաղաքականություն Չինաստանի նկատմամբ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տեխնոլոգիաների արտահանումը, առևտուրը և ներդրումները: Նա նաև նշել է, որ «այժմ կան մի քանի պետություններ, որոնք կարող են միավորվել դրա համար»։ Ինչպես նշել է Թրասը, «դա մի խումբ երկրներ է, որոնք արդեն պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ»։

«Այս խումբը ներառում է G7 երկրները և ԵՄ-ն, բայց այն կարող է ներառել նաև Հարավային Կորեան, Ավստրալիան և այլ շահագրգիռ երկրներ»,-եզրափակեց նա:

Placeholder