Երկու տարի անց ունենք միակ ընկերությունը, որն էլ ախորժակը կորցրել է արտադրական կանեփի բիզնեսի նկատմամբ. Վահան Քերոբյան
Տնտեսություն
12:45 17/05/2023
Հայաստան

Երկու տարի անց ունենք միակ ընկերությունը, որն էլ ախորժակը կորցրել է արտադրական կանեփի բիզնեսի նկատմամբ. Վահան Քերոբյան

«Տիկի՛ն Նանուշյան, երեք անգան կոնկրետ հարց եմ տալիս, դուք կոնկրետ չեք պատասխանում»,- Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին դիմեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Վերջինս ցանկանում էր առողջապահության նախարարի տեղակալից պարզել, թե արտադրական կանեփի արտադրության օրինագծում կատարվող փոփոխությունը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Նանուշյանը զեկուցում էր «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առողջապահության նախարարի տեղակալը պատասխանեց, որ չի կարող պատասխանել:

«Դրա համար էլ պետք է Էկոնոմիկայի նախարարությունն օրենքը ներկայացներ»,-արձագանքեց Թունյանը:

Նիստին ներկա էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, րոն ասաց. «Երբ երկու տարի առաջ քննարկվում էր, թե ի՞նչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, մենք դիտարկում էինք այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտը, որի մասնաբաժինը զգալի կլինի մեր տնտեսության մեջ:

Հիմա՝ երկու տարի անց, երբ մենք ունենք միակ ընկերությունը, որն էլ ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն ունի՝ կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայելու»:

Էկոնոմիկայի նախարարը միանգամից արաձանագրեց, որ այդ պահին հանձնաժողովում այդ հարցը չի քննարկվում, այլ ընդունված մոդելի մեջ փոփոխություններ են կատարում:

Ըստ նրա՝ արտադրական կանեփի բիզնես մուտքի, լիցենզավորման և այլ վճարները մնում են շատ բարձր:

«Ընդհանուր կարգավորումներն այնքան կաշկանդող են, որ այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական փոփոխություն չենք ունենալու և հնարավոր է սրանցի հետո մեկ տնտեսվարող սկսի աշխատել և մի քանիսն էլ լինեն, բայց այն կլինի մեկ ձեռքի մատների վրա հաշվվող ընկերություններ»,-ասեց Քերոբյանը:

Նա հայտնեց, որ փոփոխությունները լավն են, բայց ընդհանրապես մոդելը փոխելու կարիք կա:

«Մեր առաջարկն է նստենք, մոդելի փոփոխություն մտածենք և այլ ռազմավարություն մշակենք ոլորտի զարգացման համար»,-առաջարկեց էկոնոմիկայի նախարարը և հայտնեց, որ արտադրական կանեփը գյուղատնտեսական ծրագիր է և կար նպատակ, որ այն դեգրադացված հողերի վրա պետք է իրականցվի:

Քերոբյանը հայտնեց, որ կար այլընտրանքին մոդելը իր ղեկավարած նախարարությունում, բայց երկու տարի առաջ ընդունվել է Առողջապահույթնա նախաարության մոդելը:

 ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին և բաբկեն Թունյանն առաջարկեց այն առաջին ընթերցում տեղափոխել:

Placeholder