Արցախում Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել
Քաղաքական
16:15 17/05/2023
ԼՂՀ

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է  Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ  ռազմաքաղաքական  վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների  ղեկավարները:

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության   ապահովմանը:
 

Placeholder
Արցախում Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել