Ջոնի Դեփ. Ինձ պետք չէ Հոլիվուդը
Մշակույթ
14:40 18/05/2023
Աշխարհ

Ջոնի Դեփ. Ինձ պետք չէ Հոլիվուդը

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը խոստովանել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում Հոլիվուդը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Կաննի կինոփառատոնի շրջանակում, որտեղ նախօրեին ներկայացվել է իր մասնակցությամբ «Ժաննա Դյուբարի» ֆիլմը։

Դեփին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում բոյկոտին, որը նրան հայտարարվել էր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ աղմկահարույց դատավարության ժամանակ։ Ի պատասխան՝ դերասանն ասել է, որ ճնշում չի զգում, քանի որ Հոլիվուդը դադարել է իրեն հետաքրքրել։

«Զգո՞ւմ եմ, որ բոյկոտ է ինձ հայտարարված։  Ոչ, ամենևին: Ես ինձ բոյկոտված չեմ զգում, քանի որ չեմ մտածում Հոլիվուդի մասին։ Ես այլևս Հոլիվուդի կարիքը չեմ զգում»,- ասել է Դեփը։

Ջոնի Դեփը մարմնավորել է Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը Ժաննա Դյուբարի ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան Կաննում ողջունվել է յոթ րոպե հոտնկայս ծափահարություններով։

Placeholder
Ջոնի Դեփ. Ինձ պետք չէ Հոլիվուդը