Կառավարությունը բյուջեից կսուբսիդավորի նաև նոր գնված սարքավորումների տեղադրման ծախսերի մի մասը
Տնտեսություն
17:20 18/05/2023
Հայաստան

Կառավարությունը բյուջեից կսուբսիդավորի նաև նոր գնված սարքավորումների տեղադրման ծախսերի մի մասը

«Ծրագիրը գործում է մեկ տարի է, որի ընթացքում մենք կարողացել ենք ապահովել մոտ 100 միլիարդ դրամի սարքավորումների ձեռքբերում՝ 1695 ձեռքբերման պայմանագրերով»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով ծրագրում կատարվող փոփոխությունները:

Մեկ տարով գործող ծրագրով ընկերությունների ձեռք բերած սարքավորումների ու հոսքագծերի դիմաց սուբսիդավորում է դրանց ձեռքբերման համար վերցված վարկերի տոկոսները մի մասը:

Քերոբյանի խոսքով՝ սոբսիդավորման 57%-ը մշակող  արդյունաբերության է վերաբերում, ինչպես նաև շինարարությանը և այլ ոլորտներին:

Նախարարը հավաստիացրեց, որ վերջին երեք ամիսներին 13 մլրդ րամի սարքավորում է ձեռք բերվել:

«Ներկայացվող փոփոխությամբ առաջարկում ենք, որպեսզի սուբսիդավորենք սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերը, բայց ոչ ավել, քան սարքավորումների գնի 30 %-ի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ որ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունները ճիշտ միջավայր ապահովեն այդ սաքավորումների աշխատանքի համար»,-հայտնեց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ փոփոխություններից մեկով էլ ծրագրի գործողությունների ժամկետը ևս 1 տարով է երկարացվում, քանի որ ծրագիրը տնտեսական արդյունավետություն ունի:
 

Placeholder