«Սյուզաննա Մելքոնյանն այս տարի «Սլավյանսկի բազար» չի գնա
Մշակույթ
15:52 18/05/2023
Հայաստան

«Սյուզաննա Մելքոնյանն այս տարի «Սլավյանսկի բազար» չի գնա

Ամիսներ առաջ «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն որոշում էր կայացրել, որ երիտասարդ կատարողների հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:

Օրերս, մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը և Սյուզաննա Մելքոնյանը տեղեկացրել են, որ քննարկել են և համատեղ որոշում կայացրել, դիտարկել Սյուզաննայի մասնակցությունը տեղափոխել մրցույթում հաջորդ տարի։

«Հեղինակավոր մրցույթում աշխատանքների կազմակերպման ընթացակարգով պայմանավորված մենք Սյուզաննայի հետ միասին որոշում կայացրեցինք, նրա մասնակցությունը «Սլավյանսկի բազար» մրցույթում դիտարկել հաջորդ տարի»,- մանրամասնել է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ ՊՈԱԿ-ից հայտնում են՝ այսպիսով, մրցույթի կանոնների համաձայն, հայաստանյան կազմկոմիտեն կդիտարկի և օրերս կհայտարարի, թե հուլիսի 12-17-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար-2023» հեղինակավոր երիտասարդ կատարողների մրցույթում ով կներկայացնի Հայաստանը:

Placeholder