Փոփոխվեց սպաներին և պայմանագրային զինծառայողներին տրվող  արտոնյալ հիպոթեքային վարկավորման պայմանները
Տնտեսություն
17:05 18/05/2023
Հայաստան

Փոփոխվեց սպաներին և պայմանագրային զինծառայողներին տրվող արտոնյալ հիպոթեքային վարկավորման պայմանները

« 2023 թվականից ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին»,-գործադիրի նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման ծրագրի փոփոխված տարբերակը:

Նա ասաց, որ գործող որոշմամբ նախատեսվում էր տարեկան 500 տեղ, բայց ինչպես նախորդ տարի, այնպես էլ ընթացիկում դիմորդների թիվն անցել է 1000-ը:

Ըստ Պապիկյանի՝ բոլոր մասնակիցները կարող են օգտվել ծրագրից, բայց պետք է հասցնեն գտնել համապատասխան բնակարանը:

«1111 շահառուները պետք է կարողանան տարվա մնացած հատվածում գտնել այդ բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի»,-ասաց նախարարը:

Նա հայտնեց, որ սպայական և ավագ ենթասպայական կոչում ունեցող զինծառայողներին Կառավարությունը միանվագ տրամադրում է 2,5 մլն դրամ, 5 %-ով սուբսիդավորվում է վարկավորման ֆիքսված 11 % տոկոսադրույքը և գործում է նաև եկամտահարկի մեխանիզմը:

Նիկոլ Փաշինյանն էլ կրկնվող հարցրերով Պապիկյանին ստիպեց բացել և պարզ ներկայացնել նախագծի հիմնական դրույթները:

Placeholder