ՀԱՊԿ-ը հաստատում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը
Քաղաքական
16:00 18/05/2023
Տարածաշրջան

ՀԱՊԿ-ը հաստատում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի օրը Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած նոյեմբերին կայացած նիստում, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը տրամադրել Երևանին հնարավոր բոլոր օգնությունները՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության միջոցով՝ պատրաստելով սահմանապահներին և նրանց համալրելով ժամանակակից տեխնիկական միջոցներով»,-ասել է նա։

Թասմագամբետովը նշել է, որ լարվածությունը Հարավային Կովկասում, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասություններով, պահպանվում է, գրանցվում են զինված բախումների բռնկումներ։

«Իհարկե, մենք ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմանը»,-հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
 

Placeholder
ՀԱՊԿ-ը հաստատում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը