Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան
Իրավունք
17:40 19/05/2023
Հայաստան

Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը վատ է։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Երեկ  դատական նիստն ընդհատվել էր, շտապօգնության անձնակազմ էր հրավիրվել, բուժօգնություն էր  ցուցաբերվել, որից հետո շարունավել էր դատական նիստը»,- նշեց նա։

Տիկին Գայանեն այս պահին շարունակում է հացադուլը։

«Բոլորս, նաև նախագահող դատավորը, վարույթ իրականացնող մարմինը հորդորում ենք դադարեցնի հացադուլը, սակայն այս պահին չի դադարեցրել»,- ասաց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, այսօր ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 15։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն երեկվանից հացադուլ է հայտարարել։ 

Placeholder
Զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի առողջական վիճակը վատ է. Փաստաբան