Աշոտյան. Փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական  նիստը անցնում է առանց տեսախցիկների, մի բանի մասին է վկայում
Քաղաքական
12:04 19/05/2023
Հայաստան

Աշոտյան. Փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների, մի բանի մասին է վկայում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Սովորաբար խոցված պատվով մարդիկ պատիվ են պահանջում հրապարակավ։ Հատկապես՝ հանրային գործիչները։

Այն փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական  նիստը անցնում է առանց տեսախցիկների մի բանի մասին է վկայում.
Այս գործը բացառապես քաղաքական բուտաֆորիա է։

Վերջիվերջո, ինչպես նշեց Աննա Մկրտչյանը, նա չի կարող օգնել Ալենին գտնել այն, ինչ վաղուց չկա»։

Հիշեցնենք, որ  Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Աննա  Մկրտչյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին:

Հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը դատավոր Ա.Պետրոսյանի աշխատակազմին է հանձնվել 22.11.2022 թվականին:

Այսօր ժամը 11-ին տեղի է ունեցել նախնական դատական նիստը։

Placeholder
Աշոտյան. Փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների, մի բանի մասին է վկայում