Դավթաշենի փոխթաղապետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
10:30 19/05/2023
Հայաստան

Դավթաշենի փոխթաղապետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Ըստ աղբյուրի, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։ 

Ոստիկանությունից Panorama.am-ին ասացին՝ այսօր հիվանդանոցից հաղորդում է  ստացվել, որ մեջքի հատվածում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված մի տղամարդ։

«Այս պահին  օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում են, աշխատում են»,-հայտնեցին ոստիկանությունից։

Placeholder
Դավթաշենի փոխթաղապետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց