Արայիկ  Հարությունյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները
Քաղաքական
13:50 19/05/2023
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  մայիսի 18-ին հանդիպել է  Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության  պատգամավորների հետ։

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ քննարկվել են Արցախի առջև ծառացած ներքին  և արտաքին մարտահրավերները, շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը։ 

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ  առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները,  քննարկելու է առաջարկները։

«Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան  խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է ԱՀ նախագահը։
 

Placeholder
Արայիկ Հարությունյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները