Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շանգավիթ նստավայրում ավարտվեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 15։00-ին։
Այս պահին դատարանի դիմաց՝ ի ջակացություն Գայանե Հակոբյանին հավաքված մարդիկ փակել են Արշակունյանց պողոտան։ Երթևեկությունը խաթարված է։
«Մենք բոլորս Գայանե ենք այստեղ։ Քանի դեռ նրան ազատ չեն արձակել բողոքի ակցիան կշարունակվի»,-ասաց ակցիայի մասնակից մի կին։
Փողոցը փակած քաղաքացիները վանկարկում են «ազատություն, ազատություն»։
.jpg)
