«Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխը, ոչ թե  իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»
Քաղաքական
10:15 20/05/2023
Հայաստան

«Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխը, ոչ թե իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Այսօր ևս, ես ու իմ ընկերները, 14.30-ին լինելու ենք դատարանի առաջ ու սատարելու մեր նահատակված հերոսների ծնողների արդար պահանջին:

Ճաղերի հետևում պետք է հայտնվի իշխող քաղաքական խմբակի պարագլուխն ու նրան հանցակից դեմքերը, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար նահատակված և իշխանության անբարոյականության թակարդում հայտնված հերոսի մայրը»։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մայիսի 19-ին ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, նաև քննչական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15։00-ին։ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։

 

Placeholder