Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ԵԹԵ․․․
Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ։ Համոզված եմ , որ նույնիսկ ստալինյան շրջանում , նման բան՝ կալանավորել Հայրենական պատերազմում զոհվածի մորը, անհնար է պատկերացնել։
Բռնապետիկի հրահանգը կատարող այս ողորմելի քննիչ-դատաղազ-դատավորներն այս որոշումով, իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե այս կալանքը չդառնա համազգային ընդվզման և ապստամբության առիթ, ուրեմն իսկապես ողջ հայ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը և շուտով կկորցնի նաև հայոց պետությունը»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն այսօր դատարանր որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։