Ինչքա՞ն հաճախ են քաղաքացիները թանգարաններ այցելում. Հարցում
Մշակույթ
18:00 19/05/2023
Հայաստան

Ինչքա՞ն հաճախ են քաղաքացիները թանգարաններ այցելում. Հարցում

Մայիսի 20-ին Հայաստանում մեկնարկում է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների շարքը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին անվճար այցելել թանգարաններ։

Panorama.am-ը փոքրիկ հարցման միջոցով փորձեց պարզել՝ պատրաստվու՞մ են արդյոք քաղաքացիները մասնակցել միջոցառումներին, հաճա՞խ են այցելում թանգարաններ, թե՞ ոչ։

«Կուզենայի մասնակցել, բայց շատ զբաղված եմ, չգիտեմ՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Շատ լավ բան է, ափսոս, որ այստեղ չեմ լինելու»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվողների մի մասն էլ առհասարակ տեղյակ չէր, որ նման միջոցառումներ են սպասվում.
«Չգիտեի այդ մասին, իսկ առհասարակ այցելում եմ և ուրախ եմ, որ իրականացվում են նման միջոցառումներ»։

«Վերջերս Փարաջանովի թանգարան էին գնացել, շատ տպավորված եմ և պատրաստվում եմ այլ թանգարաններ ևս այցելել»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

«Կարելի՞ է երեխան պատասխանի»,-հարցրեց մայրն ու խոսքը փոխանցեց երեխային. «Կասկադ ենք գնացել, Մատենադարան»։

Placeholder
Ինչքա՞ն հաճախ են քաղաքացիները թանգարաններ այցելում. Հարցում