Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հաոբյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։ Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Թույլ չէին տալիս մեզ անգամ տիկին Գայանեին բացատրել որոշումը, անգամ թույլ չէին տալիս որոշումը ստանար»,- նշեց նա։
Ըստ նրա, իրենց մոտ այնպիսի տպավորություն էր, թե մենք պետք է ինչ -որ տեղեկատվություն փոխանցենք տիկին Գայանեին։
Փաստաբանն ասաց, որ իրավական բոլոր ընթացակարգերն ապահովելու են։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված կալանավորումը մեկ ամսով, նա ասաց. «Ի՞նչ տարբերություն՝ երկու ամիս է, թե մեկ, մեր բոլորի համար իր կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, ի՞նչ կապ ունի մեկ, թե երկու ամիս է»։
Ռ.Մելիքյանն ասաց, որ այս ամբողջ գործընթացն իրավական չէ։
Ըստ նրա, իրենք գիտեին, որ նման որոշում է կայացվելու, այդ պատճառով էլ այդքան ոստիկանական ուժեր էին բերել դատարանի մոտ։
Հարցին՝ ճնշում եղե՞լ է դատավորի վրա, փաստաբանն ասաց. «Ինչքան էլ եղած լինի ճնշում, թուղթը ստորագրողը մեկ մարդ է, մեկ ձեռք է, թող որևէ մեկը չմտածի, որ երբևէ ճնշումները կարող են արդարացում լինել, երբևէ՝ ոչ դատավորը, ոչ քննիչը։ Եթե չես կարող դատավոր աշխատել, գնա ուրիշ բան աշխատի, եթե չես կարողանում ճնշումներին դիմագրավել, գնա ուրիշ բան աշխատի»։