Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Այս մասին հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր բողոքը մերժվեց, վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարվեց»,- ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով:
Փաստաբանի կողմից կալանավորման մասին լուրը հայտնելուց հետո դատարանի բակում հավաքվածները վանկարկեցին «ամո՜թ, ամո՜թ», այնուհետև որոշեցին փակել Արշակունյաց պողոտան։
Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։