Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված 16 սաներից 13-ն արդեն դուրս են գրվել
Առողջություն
19:44 20/05/2023
Հայաստան

Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված 16 սաներից 13-ն արդեն դուրս են գրվել

Մայիսի 18-ին  Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից  սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը  արդեն դուրս են գրվել:  Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ 
Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան։ Այս մասին հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։ 

Placeholder