Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ․ ՊՆ
Քաղաքական
19:38 19/05/2023
Հայաստան

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ․ ՊՆ

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

«ՀՀ ԶՈՒ  զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:
Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

Առաջնագծում զրահաբաճկոնի և սաղավարտի կրումը պարտադիր  է. այն փրկում է կյանքեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ․ ՊՆ