Թբիլիսում գտնվել են «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն, որոնք օգտագործվել են որպես շինանյութ
Տարածաշրջան
12:00 20/05/2023
Տարածաշրջան

Թբիլիսում գտնվել են «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն, որոնք օգտագործվել են որպես շինանյութ

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող  վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ  տապանաքարերի մասունքներ, որոնք  օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Որոշ քարերի վրա  գրությունները լավ պահպանված են: Այս մասին հայտնում են Վրաստանում հայերի միությունից։ 

Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ:

Placeholder
Թբիլիսում գտնվել են «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն, որոնք օգտագործվել են որպես շինանյութ