Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի
Հասարակություն
13:14 20/05/2023
Հայաստան

Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի

Այսօր «Կամավորական շարժում» ՀԿ հանրահավաքը  է անցկացնելու Կոռնիձորում։

«Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին ոչ ասելու,

Արցախին և Հայաստանին տեր լինելու մեր որոշումը վերահաստատելու,

Ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար՝

Հրավիրում ենք բոլորին մայիսի 20-ին, ժամը 12։00-ին մասնակցելու Կոռնիձորում՝ Հաքարի կամուրջի սկզբնամասում կայանալիք հանրահավաքին»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։

Կոռնիձորի մոտ տեղի ունեցող  հանրահավաքին միանում են նաև արցախցիները։

Նրանք Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնից քայլերթով շարժվել են Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։

Placeholder
Արցախցիները երթով շարժվում են Զառին բաղ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի