Բեյոնսեն և Ջեյ Զին գնել են Կալիֆոռնիայի ամենաթանկ տունը
Աշխարհում
12:30 20/05/2023
Աշխարհ

Բեյոնսեն և Ջեյ Զին գնել են Կալիֆոռնիայի ամենաթանկ տունը

Երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, գնել են Կալիֆորնիայի ամենաթանկ առանձնատունը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրին։

Բեյոնսեն և Ջեյ Զին անշարժ գույքի սեփականատեր են դարձել Մալիբուի հեղինակավոր Paradise Cove տարածքում: Առանձնատունը, որը գտնվում  է դեպի Խաղաղ օվկիանոս նայող ժայռի վրա, նախագծվել է ճապոնացի հայտնի ճարտարապետ Տադաո Անդոյի կողմից: Սկզբում այն վաճառքի էր հանվել ռեկորդային 295 մլն դոլարով, սակայն աստղային զույգին վաճառվել է ավելի քիչ գումարով՝ 200 մլն դոլարով։ Ըստ լրագրողների, այսօր այն Կալիֆորնիա նահանգի ամենաթանկ տունն է։

2017 թվականին զույգը 88 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Արևմտյան Լոս Անջելեսի Բել Էյրում։

Բեյոնսեն և Ջեյ Զին ամուսնացել են 2008 թվականին՝ վեց տարվա սիրավեպից հետո։ 2012 թվականին զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Բլյու Այվի, իսկ 2017 թվականին ծնվել են երկվորյակները՝ Սըրը և Ռումին։

Placeholder
Բեյոնսեն և Ջեյ Զին գնել են Կալիֆոռնիայի ամենաթանկ տունը